Posted in Մայրենի

Մայրենի

1.
Սիրտ-սրտացավ

Տոն-տոնածառ

Մեղր-մեղրամոմ

Երկիր-երկրաչափություն

Ծաղիկ-ծաղկաբույր

գիր-գրասեղան

2.
Քարաշատ-քար+ա+շատ-հոդակապ

Քարածուխ-քար+ածուխ-անհոդակապ

ջրաներկ-ջուր+ա+ներկ-հոդակապ

Մոխրաման-Մոխիր+աման-անհոդակապ

մոխրագույն-մոխիր+ա+գույն-հոդակապ

քաջարի-քաջ+արի-անհոդակապ

թանկարժեք-թանկ+արժեք-անհոդակապ

քաջագործ-քաջ+ա+գործ-հոդակապ

թանկագին-թանկ+ա+գին-հոդակապ

3.
1. Շունը մարդու հավատարիմ բարեկամն է :

2. Խորամանկ աղվեսը ընկավ թակարդե :

3. Արևը պտտվում է երկրագնդի շուրջ :

4. Աշխարհի ամենամեծ օձը կոչվել է պիթոն :

5. Շատ կարդացողը շատ բան կիմանա :

  1. Ժրաջան մեղուները ծաղիկների նեկտարից անուշ մեղր են պատրաստում :
  2. Հովիվը իրիկնամուտին հոտը քշեց դեպի գյուղ :
  3. Ծաղրածուն ելույթ էր ունենում կրկեսում :

5.
1. Անին փոքր ցնցուղով ջրեց պարտեզի վարդերը:

2.Գիտնականները Հայաստանի ընդերքում հայտնաբերել են նաֆթ ու գազ:

3.Բարեսիրտ տղան օգնեց վիրավոր թռչունին

Posted in Uncategorized

Անհատական պլան

Անուն, Ազգանուն- Ալբերտ Սարոյան

Դպրոց, դասարան- Հյուսիսային 4.3

Ընտրությամբ գործունեություն- բուսաբան-կենդանաբան

Երթուղուց օգտվու՞մ եք- ոչ

Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք- ոչ

Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի անունը)-ոչ

 Լողալ գիտե՞ք- այո

Հեծանիվ վարու՞մ եք- ոչ

Posted in Հայրենագիտություն

Սարոյանների տոհմածառը

Ողջույն ես կպատմեմ Սարոյանների տոհմածառի մասին:1605-թ Շահ Աբբասը կազմակերպեց հայ ժողովրդի բռնագաղթը դեպի Իրան, Ինչի հետևանքով 500.000 Հայեր Արևելյան Հայաստանից,Նախիջևանից բռնի տեղահանվեցին Պարսկաստան, նրանց մեջ էր եղել նաև իմ նախապապը իր երկու եղբայրների հետ,ճանապարհին երեք եղբայրներից մեկը գետն անցնելուց մահանում է իսկ երկու եղբայրները հաստատվում են Պարսկաստանում՝ Սուքիասը և Սարոն, վերջինիս անունից էլ գալիս է մեր ազգանունը՝ որը ունի շուրջ 400 տարվա պատմություն:Եղիազարը իմ պապիկի պապիկի հայրն է, որը թաղված է Պարսկաստանում նրա երեխաները՝ Արզուն Վարդուհին Սահակը և Սամսոնը եկել են Հայաստան 1940-ականների (Հայրենադարձի ժամանակ) և բնակություն հաստատել Արմավիր քաղաքում: Սահակը եղել է Պարսկաստանում շատ գյուղերի գյուղապետ։ Սահակի տղան Թադևոսը իմ պապիկի հայրն է: Իմ պապիկը ծնվել է Արմավիրում, բայց ապրում է ԱՄՆ֊ում իմ հայրիկը նույնպես ծնվել է Արմավիրում բայց ես ծնվել եմ Երևանում և մենք ապրում ենք Երևանում։ Ես շատ եմ սիրում իմ ազգանունը

Posted in Uncategorized

Ամանորյա հեքիաթ

Մենք ունեցանք հեքիաթային ամանորյա ծես…իսկ ինչու՞ հեքիաթային՝հիմա կպատմեմ….Ամեն ինչ սկսեց այնտեղից,որ մեր շատ սիրելի ընկեր Մարին մեզ ասաց,որ պիտի հորինենք հեքիաթ,որը պիտի ինքն ուղարկի էլֆերին,եթե էլֆերը հավանեն մեր հեքիաթները,մենք կստանանք նվերներ(մենք չէինք էլ պատկերացնում՝ինչ նվերի մասին է խոսքը..)քույրիկիս օգնությամբ հորինեցի կապիկների մասին զվարճալի հեքիաթ,որն ինձ շատ դուր եկավ…ամանորյա ծեսից հետո վերադարձանք դասարան ու բացի գեղեցիկ հյուրասիրությունը,մեզ սպասվում էր հրաշալի անակնկալ….ձմեռ պապիկը մեզ համար գրքեր էր նվեր բերել(սկզբում տխրեցի՝քանի որ խաղալիքների սիրահար եմ🙃),բայց բացելուց հետո երջանկությանս չափ չկար…հենց առաջին էջում տեսա իմ նկարը՝հորինածս հեքիաթով և նկարածս նկարով…այնուհետև տեսա ընկերներիս հեքիաթներն ու նկարները,սա իմ ամենա գեղեցիկ ամանորյա նվերն է,ես այն դրել եմ տոնածառի մոտ և բոլոր հյուրերիս ցույց եմ տալիս…սիրով կարդում եմ ընկերներիս հեքիաթները(դեռ չեմ կարող ասել ամենաշատը ում հեքիաթն եմ հավանել,քանի որ դեռ չեմ վերջացրել …)😍

Posted in Uncategorized

Իմ մասին

Բարև ձեզ,ես Ալբերտ Սարոյանն եմ,սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանում(դեռ ինքնուրույն չեմ կարողանում բլոգս կառավարեմ,այդ հարցում ինձ օգնում է սեբաստացի քույրիկս🙃)..մենք ունեցել ենք շատ հետաքրքրիր ուսումնական շրջան՝լի ճամփորդություններով ու հրաշալի պահերով:Եղել ենք թատրոնում,կինոյում,համերգ ենք դիտել…ունեցել ենք հեքիաթային ամանորյա ծես…

Posted in Մայրենի

Պարել սիրող կապիկը

Լինում է, չի լինում, մի կապիկ է լինում: Նա 8 տարեկան էր, դպրոց էր գնում, նա շատ չարաճճի էր, շատ էր սիրում  պարել, շատ ուրախ էր, քայլում էր, վազվզում էր և թռվռում : Նա սպասում էր Ամանորին , որ այդ օրը մի լավ պարի: Վերջապես եկավ Ամանորը: Կապիկը բացում է տանիքը, բարձրանումծառին և սկսում է պարել: Հանկարծ ծառից ընկնում է  ու սկսում լացել: Նրա ընկեր կապիկը տեսնում է, գալիս  ու օգնում կապիկին: Սկսում են միասի նպարել և նշել Ամանորը: